Իրանի կառավարությունը Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման համար 230 միլիոն ռիալ գումար է հատկացրել
Իրանի կառավարությունը Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման համար 230 միլիոն ռիալ (շուրջ 130 հազար ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է Իրանի Արևմտյան Ազարբայջան (Արևմտյան Ատրպատական) նահանգի Մշակութային ժառանգության կազմակերպության պատասխանատու Հոսեյն Բահրեյնին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին հայկական ավանդական ճարտարապետական հուշարձաններից է, որի շինարարական աշխատանքները մինչև ս.թ. հուլիս ամսվա վերջը կավարտվեն:
Նախորդող տեղեկատվություն՝
Արամ 1-ին կաթողիկոս. Իրանում բնակվող հայերը խաղաղ գոյակցում են մուսուլմանների հետ
Իրանի կառավարության հատկացված միջոցներով վերանորոգվում են հայկական եկեղեցիները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում