Ա. Զաքարյանը՝ ԲՀԿ գործունեության մասին. շատ դժվար է չլինել ոչ ընդդիմություն ոչ իշխանություն
«Շատ դժվար է չլինել ոչ ընդդիմություն ոչ իշխանություն»: Անդրադառնալով ԲՀԿ ներկայացուցիչների կողմից՝ նախորդ կառավարության գործունեության հասցեին հնչող քննադատության շարժառիթներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորը որոշ առումով դա հասկանալի համարեց` շեշտելով այն, որ ԲՀԿ-ի պատասխանատվության մասնաբաժինը կառավարության գործունեության մեջ չնչին է եղել:
«Հաշվի առնելով այն համգամանքը, որ մեր գործընկերները այս պահին մեր հետ կոալիցիոն համագործակցության մեջ չեն գտնվում, ԲՀԿ նման գործելաոճը համարվում է բնական: Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է իր քաղաքական գործունեությունը հիմնավորել հասարակության աչքերում»,- նշեց Արտակ Զագարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները