Ադրբեջանցիների խղճուկ քայլը խոսում է վերջիններիս վհատության մասին. «Արմենիա Վայն»
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական հակերների կողմից հարձակման է ենթարկվել «Արմենիա Վայն» գինու գործարանի ինտերնետային կայք/էջը:
Ընկերությունից պարզաբանում են, որ Հայաստանի արդյունաբերության զարգացման ցանկացած միտում ակնհայտորեն զայրացնում է մեր երկրի ոչ բարեկամներին: Ժամանակի ամենավերջին խոսքով տեխնիկայի հագեցվածությամբ գինու խոշոր գործարանի առկայությունը Հայաստանում, ըստ էության, լրջորեն անհանգստացրել է ադրբեջանցիներին:
Իրենց «Անտի Արմենիա թիմ» կոչող ադրբեջանական հակերները «Արմենիա Վայն» ընկերության կայք/էջում տեղադրել են Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից իբր իրականացրած «ագրեսիայի» մասին մեղադրական նյութ, նկարներ, Ադրբեջանի նախագահի ու զինված ուժերի վերաբերյալ տեսանյութ:
«Ադրբեջանցիների խղճուկ քայլը խոսում է վերջիններիս վհատության մասին: Մենք ապացուցում ենք, որ անգամ շրջափակման նման ոչ բարենպաստ պայմաններում, հայերն ունակ են զարգացնել արտադրություններ, մտնել միջազգային շուկաներ և անգամ նոր խոսք ասել: Ի հեճուկս բոլոր չարակամների, մենք վստահեցնում ենք, որ «Արմենիա» վեհաշունչ անունը կրող գինիների առաջխաղացումը միջազգային ասպարեզում շարունակվելու է նոր թափով»,- ասված է «Արմենիա Վայն» գինու գործարանի տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին