Քաղաքական 10:46 26/06/2012

Բաքու-Թբիլիսի-Անկարա «նոր ձևաչափն» ուղղված է ընդդեմ … Վրաստանի

Թե ինչու էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն «նոր ձևաչափ» անվանում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցության նոր փուլը, որը հիմնվում է Տրապիզոնում հունիսի 9-ին ստորագրված «Տարածաշրջանային համագործակցության ընդհանուր տեսլականի մասին» հռչակագրի վրա, սկզբից որոշ տարակուսանքներ էր առաջացնում: Իսկապես, Արևմուտքի կողմից ստեղծված և բազմաթիվ տարածաշրջանային նախագծեր (հատկապես էներգետիկ և ենթակառուցվածքային) իրականացրած այդ առանցքը ներկայումս էլ կատարում է իր վրա դրված առաջադրանքները և նոր խնդիրների լուծման համար նոր ձևաչափերի անհրաժեշտություն թվում է, որ չկար:
Առաջին հարցը, որ ծագում է, դա այն է, թե դա կրկին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հսկողությամբ իրականացվող նոր, ավելի բարձր հարթության վրա գտնվող ֆորմատ է, որն ուղղված է Իրանի ու Ռուսաստանի դեմ և ուղղակիորեն կապված է Իրանի ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների հետ, թե դա թուրք-ադրբեջանական նախագիծ է, որն ուղղված է «սեփական ուժերով» տեղային խնդիրների լուծմանը:
Երկու դեպքում էլ խոսքը գնում է «Կովկասյան պատնեշի» ուժեղացման մասին, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են հենց Վրաստանի հաշվին, սակայն ոչ Վրաստանի ուժեղացման միջոցով, իրենց տարատեսակ խնդիրները լուծել: Եթե Թուրքիայի դեպքում, այս ձևաչափի սլաքները ուղղված են Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի դեմ, իսկ Ադրբեջանի պարագայում առաջին հերթին դրանք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ, ապա Վրաստանի դեպքում այն Ռուսաստանի դեմ է ուղղված և արդյունքում Վրաստանը ընդամենը սպասարկելու է թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար նպատակները:

Արդյոք, Վրաստանը իսկապես համոզված է, որ այս ձևաչափը միայն տնտեսական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովության խնդիրներ է լուծելու, դժվար է ասել: Համենայն դեպս, փորձագիտական դաշտը կասկած չունի, որ այն ռազմավարական նպատակներ հետապնդող առանցք է, որը երրորդ երկրների դեմ է ուղղված, որքան էլ, որ հակառակն են հայտարարում Ա.Դավիթօղլին և Գ.Վաշաձեն: Միակ «ազնիվ կողմը» այստեղ երևի թե Ադրբեջանն է, որը չի ընկնում ձևականությունների հետևից նմանատիպ հայտարարություններ անելով:
Կարիք չկա, նորից հիշեցնելու Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքակական, տնտեսական, էներգետիկ, ժողովրդագրական և ռազմաքաղաքական աճող ազդեցության, դրանց հետևողականության և հեռանկարների մասին: Իսկ ի՞նչն է ստիպում Վրաստանին մտնել վտանգավոր խաղի մեջ երկու թյուրքալեզու հարևանների հետ, իր վրա վերցնելով «միջանցքի» ու «պատնեշի» գործառնությունները: Կասկած չկա, բոլոր դեպքերում էլ Թուրքիան և Ադրբեջանը առավելագույն արդյունավետությամբ կօգտագործեն «վրացական միջանցքի» ընձեռնած բոլոր հնարավորությունները իրենց առջև դրած խնդիրների իրականացման համար: Հատկապես այսօր, երբ արագ զարգացող, տարածաշրջանային մեծ հավակնություններ ունեցող Թուրքիայի համար Վրաստանին տնտեսական և քաղաքակական առումով կլանելը զգալի բարդություն չի ներկայացնում: Իսկ այդ հեռանկարից այսօր Վրաստանին փրկում է Միացյալ Նահանգները, այն միակ ուժն է Վրաստանում, որը ի զորու է Թուրքիային զսպելու: Մի գուցե հետագայում նաև Հյուսիս-ատլանտյան դաշինքը այդ գործառույթները կկատարի ԱՄՆ-ի փոխարեն, եթե Վրաստանը անդամակցի այդ դաշինքին, սակայն դա դեռևս ամբողջովին չի ապահովագրում Վրաստանին թուրքական վտանգից:

Դեռևս մի քանի տարի առաջ նշվում էր, որ Վրաստանի այս քաղաքականությունը իր թյուրքախոս հարևանների հետ ապագայում վտանգավոր դրսևորումներ է ձեռք բերելու: Աջարիայում թուրք քաղաքացիների զանգվածային գրանցման դեպքերը միայն մի փոքր էպիզոդներից մեկն է այդ դրսևորումների: Այսօր Վրաստանի սպառնալիքը ոչ այնքան Ռուսաստանն է, որքան իր արևելյան և արևմտյան հարևանները, որոնք քայլ առ քայլ մեծացնում են ազդեցությունը այս երկրում: Եթե վրացիները կարողանային այս առանցքին զուգահեռ իրականացնեին նաև այլ ձևաչափ, օրինակ Հյուսիս-Հարավ կամ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան առանցքը, մի գուցե Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը այնքան էլ վտանգավոր չլիներ Վրաստանի համար, որով կկարողանար ինչ որ կերպ չեզոքացնել թուրք-ադրբեջանական ազդեցությունը: Իսկ տրապիզոնյան ձևաչափին էլ ապագայում չի բացառվում կփոխարինեն այլ տարատեսակ դաշինքներ, ազատ գոտիներ, տնտեսական կամ մաքսային միություններ, մի գուցե նաև թյուրք-վրացական կոնֆեդերացիա, որոնք ավելի դյուրամատչելի կդաձնեն Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի համար:

Թեև Վաշաձեի հայտարարած «նոր ձևաչափը» մի գուցե և բխում է նաև ԱՄՆ-ի շահերից և Միացյալ Նահանգները գոնե հիմա չի խանգարի դրա ծավալմանը, քանի որ այն ամեն դեպքում նաև հակաիրանական և հակառուսական գործառնույթներ է կատարելու, բայց այն ավելի շուտ թուրքական մտահղացում է, որի խորքերում ընկած է ԱՄՆ-ի դուրս մղումը Վրաստանից և դրա փոխարեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այդ դաշտի ամբողջովին զբաղեցումը: Դրանք իսկապես վտանգավոր գործընթացներ են և Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար, փոխարենը ընդամենը ապահովելու են կարճաժամկետ և թվացյալ օգուտներ Վրաստանին: Վրացական ճկված աղեղը, որի մի ծայրից կախվել է Թուրքիան, իսկ մյուս ծայրից Ադրբեջանը, երկար չի կարողանա դիմանալ այդ ճնշումներին և այն վաղ թե ուշ ջարդվելու է:
Սարգիս Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:06
Ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}