Կիպրոսը ֆինանսական օգնություն է խնդրել ԵՄ-ից
Կիպրոսը պաշտոնապես դիմել է Եվրամիության իր գործընկերներին ֆինանսական օգնություն ստանալու հայցով: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն, նշելով, թե այսպիսով Հունաստանից, Իռլանդիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից հետո Կիպրոսը դառնում է 5-րդ երկիրը, որը օգնության համար դիմում է կազմակերպությանը:
Տեղեկատվության համաձայն, Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի պատճառ է դարձել տնտեսական ամուր կապերը Հունաստանի հետ: Կիպրական բանկերը մեծ կախում ունեն հունական բանկերից, որոնք, իրենց հերթին, ԵՄ օգնությունն են ակնկալում սեփական պետության ֆինանսական խնդիրները լուծելու համար:
Նշվում է նաև, թե հունիսի 13-ին ամերիկյան վարկանիշային Moody's գործակալությունն իջեցրել էր Կիպրոսի վարկանիշը Ba1-ից Ba3 ցուցանիշի, առավել խոցելի դարձնելով այդ երկրի վճարողունակության մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա