Դրոգբան բանակցություններ կվարի «Բարսելոնի» հետ
Իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, ով անցած շաբաթ պայմանագիր է ստորագրել չինական «Շանհայ Շենհուա» ակումբի հետ, այսօր կժամանի Իսպանիա, որտեղ բանակցություններ կվարի «Բարսելոնի» հետ: Այս մասին հաղորդում է AS-ը:
Կատալոնյան թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ավելի վաղ հայտարարել է, որ հետաքրքրված չէ 34-ամյա հարձակվողի ծառայություններով, ով նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Չելսիից»:
Չինացիների հետ պայմանագրի պայմաններով` Դրոգբան ազատորեն կարող է հեռանալ թիմից, եթե առաջարկ ստանա այլ ակումբից: Մամուլի տեղեկություններով` Դրոգբան «Շանհայ Շենհուայի» հետ պայմանագիր է ստորագրել երկու տարի ժամկետով և տարեկան կստանա 12 մլն եվրո աշխատավարձ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա