Ձոֆ. «Իտալիայի հավաքականը կարող է հաղթել Գերմանիայի ընտրանուն»»
Իտալիայի ֆուտբոլային ընտրանու լեգենդար դարպասապահ Դինո Ձոֆը «Եվրո-2012»-ի կիսաեզրափակչից առաջ, որում նրա հայրենակիցները հանդիպելու են գերմանացիների հետ, հայտարարել է, որ Գերմանիայի ընտրանին թույլ տեղեր չունի, բայց ինքը, միևնույն է, հավատում է «Սկուադրա աձուրայի» հաջողությանը:
«Իտալիայի ընտրանու` Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները շատ բարձր են,- Ձոֆի խոսքերը մեջբերել է «Sport1»-ը:- Գերմանիայի ընտրանին պետք է զգույշ լինի: Իտալացիները շատ մեծ ներուժ ունեն, որի շնորհիվ խնդիրներ կարող են ստեղծել ցանկացած մրցակցի համար: Անգլիացիների հետ խաղում նրանք ապացուցեցին դա: Գերմանիայի հավաքականը հավասարակշռված թիմ է և թույլ տեղեր չունի: Մարիո Գոմեսը հիանալի հարձակվող է: Գերմանացիները մշտապես դրական արդյունքի են հասել, չնայած պորտուգալացիների դեմ այնքան էլ համոզիչ խաղ չցուցադրեցին»:
Ձոֆը համարում է, որ գերմանացիների համար ամենաանհարմար մրցակիցն Իտալիայի հավաքականի կազմում դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է:
«Անգլիացիների հետ հանդիպման 11 մետրանոցների հարվածաշարում նա խաղային բարձրակարգ հասունություն դրսևորեց,- ասել է Ձոֆը:- Նման պահերին թիմի ապագան կախված է դարպասապահից: Բայց Բուֆոնը լավ հասկանում է, թե ինչ է նշանակում ստանձնել պատասխանատվությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա