«Շնորհակալություն թանգարանին». Ֆիշերը Մատենադարանում էր
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի, տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի ու պատվիրակության հետ Հայաստան ժամանած մյուս հյուրերի այսօրվա հաջորդ կանգառը Մատենադարանն էր:
Հիշեցնենք, որ մինչ այս պահը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆիշերը շրջել է Երևանի Կենտրոնում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին, այցելել Ծիծեռնակաբերդ: Վաղը կլինի Էջմիածնում, որտեղ նախատեսված է Կաթողիկոսի հետ հանդիպում, ապա կմեկնի Հայաստանի գեղատեսիլ վայրերից Գառնի և Գեղարդ:
Մատենադարանում էլ ավստրիացի բարձրաստիճան հյուրին ուղեկցել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայկական ձեռագրերը մշակութային արժեք են ողջ աշխարհի համար: Շնորհակալություն թանգարանին, որտեղ պահվում է 2 հազար տարվա պատմություն»,-ներկայացված ցուցանմուշներին գրառումների մատյանում նշեց Հայնց Ֆիշերը:
Ամենավաղ շրջանից թվագրվող ու մինչև մեր օրերը ներկայացնող ձեռագրերին ու մշակութային արժեքներին հյուրերը ծանոթանում էին բավականին հիացած ու զարմացած, միմյանց խորհուրդ տալով դիտել այս կամ այն ցուցանմուշը, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ` բժշկություն, մանրանկարչություն, պատմագրություն…
Մշակութային արժեքները ավստրիացիներին ներկայացնող գիտաշխատողից առաջին տիկինն աընդհատ հարցեր էր տալիս որդան կարմիրի մասին: Սակայն ժամանակի սղության պատճառով չեն հասցրել նախագահի տիկնոջը ներկայացնել դրա մասին պատմող, դրանից պատրաստված ցուցանմուշներ:
Վերջում նվերների փոխանակում էր: Մատենադարնում, օրինակ, Մարգիթ Ֆիշերին նվիրեցին ձեռքի քսուքներ, թեյեր, որոնք պատրաստված են միջնադարյան բաղադրատոմսերով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում