ՊԵԿ-ը կապացուցի՞ Օսկանյանի անմեղությունը
Նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը երեկ 2-րդ անգամ է հրավիրվել ԱԱԾ և 2-րդ անգամ է հրաժարվել ցուցմունք տալ փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում, որով նա անցնում է որպես վկա: Հարցին անդրադարձել է «Հայկական ժամանակը»:
«Օսկանյանն անցյալ շաբաթ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` քրգործի մասին որոշումը վերացնելու և գործով վարույթը կարճելու մասին: Առայժմ հայտնի չէ, սակայն, թե ինչ է պատասխանել Հովսեփյանը: Նաև ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Սիվիլիթասում», որոնք, ըստ Օսկանյանի, կարող են օգնել` իր անմեղությունն ապացուցելու գործում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները