Լճավան գյուղի բնակիչները պատժված են
Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի բնակիչներն այդպես էլ չեն ստացել ՀՀ կառավարության կողմից դեռևս այս տարվա փետրվարին խոստացված էժան պարարտանյութը, չնայած անհրաժեշտ գումարը լճավանցիները նախապես վճարել են: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Իսկ ինչու՞ են լճավանցիները նման վերաբերմունքի արժանացել, այդ ո՞ր «մեղքի» համար են ՀՀ իշխանությունները որոշել նրանց նման ձևով պատժել: Պարզվում է` Լճավանը Գեղարքունիքի այն եզակի գյուղերից է, որտեղ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ն պարտվել է: ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքներով` Լճավանում ամենաշատ` 122 քվե ստացել է ԲՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ի օգտին տրված քվեաթերթիկների թիվը եղել է 105»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները