ՀԱԿ-ում վեճեր են ընթանում հանրահավաքի շուրջ
«Իրավունքը» գրել է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ այսօրվա հանրահավաքին ընդառաջ ծանր վեճեր են եղել, քանզի պարզ է, որ «մեծ տարածաշրջանում» «նարնջագույն» գլոբալ գործընթացներ չկան, գումարած դրան` ակնկալիք չկա «մասովկա» ապահովելու: Ոմանք կարծիք են հայտնում, որ այս հանրահավաքին անհրաժեշտ է ծայրահեղ սուր հեղափոխական ելույթներով ու խոստումներով հանդես գալ, մյուսները նշում են, որ առհասարակ հանրահավաքային տակտիկան, առավել ևս` այս շոգին, վերածվել է իդիոտիզմի (ասում են Նիկոլ Փաշինյանը հենց այդ բառն է օգտագործել Լևոն Զուրաբյանի հետ վիճելիս): Ինչևէ, ինչպես միշտ, ամեն ինչ մնացել է ԼՏՊ-ի միանձնյա որոշմանը, սակայն զինակիցների մոտ լուրջ մտահոգություններ կան առաջնորդի առողջական վիճակի հետ կապված»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները