Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա կդարձնի ԱԺ պատգամավորների վարքագիծը
«Ժողովուրդը» գրում է, որ Խորհրդարանն առայժմ չի շտապում էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցում: Թերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն ասել է, որ ԱԺ 6 խմբակցություններից առայժմ 4-ն են իրենց թեկնածուներին առաջադրել, և հիմա իրենք սպասում են «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և ՕԵԿ-ի թեկնածուներին: «Ի դեպ, էթիկայի հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է. այն զբաղեցնելու իրավունք ունեն ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ապա ինքնըստինքյան որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ԱԺ-ում ՀԱԿ-ն է, որի ներկայացուցիչն էլ ՀՀԿ-ի հետ ռոտացիոն կարգով ղեկավարելու է հանձնաժողովը: Ի դեպ, Կոնգրեսն էթիկայի հանձնաժողովում մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Վերջինս պիտի քննարկման առարկա դարձնի ԱԺ պատգամավորների վարքագիծը»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները