Սյունիքի մարզպետը հանքը վաճառեց Մաքսիմ Հակոբյանին
«Ժողովուրդ»-ը հիշեցնում է լուրը, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չէր կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Ըստ թերթի` մարզպետը նպատակ ուներ այն վաճառել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: «Ըստ հավաստի տեղեկությունների` երեկ Խաչատրյանն ու Հակոբյանը Երևանում հանդիպել են ու արդեն պաշտոնապես պայմանագիր կնքել, համաձայն որի` այսուհետ հանքը կղեկավարի Մաքսիմ Հակոբյանը»,- նշում է «Ժողովուրդը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները