Առաջին անգամ Հայաստանում` «Opera Mini անսահմանափակ»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտվել ինտերնետից առանց մտահոգվելու օգտագործած ՄԲ-երի մասին:
Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիվացնել «Opera Mini անսահմանափակե փաթեթը, հավաքելով *776#, և ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ.
• Անսահմանափակ ինտերնետ` Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար (չի ներառում տեսանյութերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրությունների ծրագրերի միջոցով շփումը)
• Հավելյալ 15 ՄԲ` վերոնշյալ բացառությունների համար
«Opera Mini անսահմանափակ» փաթեթի վավերականության ժամկետը կազմում է 30 օր, որից հետո, ցանկության դեպքում, հնարավոր է կրկին ակտիվացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Իսկ ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#:
Հիշեցնենք, որ Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ և թեթև դիտում:
Ծանոթություն.
• «Opera Mini անսահմանափակե փաթեթից կարող են օգտվել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X և 7.X տարբերակներից օգտվելիս:
• «Opera Mini անսահմանափակե փաթեթից չեն կարող օգտվել «18+ե, «ԵՍե և «Բիզնես վերահսկումե սակագնային պլանների բաժանորդները:
• «Opera Mini անսահմանափակե փաթեթից հնարավոր չէ օգտվել պրեմիում կայքեր այցելելիս:
• Ծառայությունը չի գործում ռոումինգում:
• Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: