ՀԱԿ անդամը պաշտպանում է Օսկանյանին
«Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն և պաշտպանեն Վարդան Օսկանյանին»,- «168 ժամ»-ին ասել է ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարարի նկատմամբ հարուցված քրեական գործին: Մ.Մալխասյանը թեև ասում է, որ Վ.Օսկանյանը Մարտի 1-ի իրադարձությունների սրբագրողներից էր, սակայն միաժամանակ նշում է, թե ընդդիմությունը չպետք է կառչի անցյալից, պետք է առաջ շարժվի` պատասխանատվության հարցը թողնելով ապագային. «Կարծում եմ` ճիշտ կլինի աջակցություն հայտնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ըմբոստ քաղաքական գործիչ հասկանա, որ կարող է իր տեսակետն ազատ հայտնել և համոզված լինել, որ կգտնվեն համախոհներ, ովքեր թույլ չեն տա, որ իշխանական բիրտ ուժն իրենց հալածի»,- ավելացրել է Մ.Մալխասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները