ԱՄՆ-ն որոշեց ցմահ չդատապարտել անչափահասներին
ԱՄՆ Վերին ատյանի դատարանը չեղյալ է ճանաչել ցմահ ազատազրկման դատավճիռները, որոնք ընդունվում են անչափահասների նկատմամբ: Դատավորները նախօրեին որոշել են, որ նույնատիպ հանցագործություններով անչափահասներին չի կարելի պատժել նույն կերպ, ինչ չափահասներին:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ միևնույն ժամանակ դատարանը հնարավորություն է թողել անչափահասներին էլ ցմահ ազատազրկել առանձնահատուկ դեպքերում: Իսկ ավելի վաղ նույն դատարանը վճռել էր, որ անչափահասները չեն կարող մահապատժի ենթարկվել կամ ցմահ ազատազրկվել առանց վաղաժամ ազատման հնարավորության այն դեպքերում, երբ իրենց կատարած հանցագործությունը սպանություն չի ներառում:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում ցմահ ազատազրկված է շուրջ 2.5 հազար մարդ, որոնք դատապարտվել էին մինչև 18 տարեկան հասակը: Նրանցից 79-ի տարիքը հանցագործություն կատարելու պահին եղել է 14-ից ցածր: