ՀԱԿ առաջնորդի «խոստովանությունը». ՀՀ-ը ժողովրդավարական պետությու՞ն է

Հեղինակ` Արմեն Սարգսյան

Հոդվածի խորագիրն անշուշտ շատերի մոտ տարակուսանք կարող է առաջացնել, քանզի «ավազակապետության» դեմ «քաղաքական խաչակրաց արշավանք» սկսած քաղաքական գործիչը չէր կարող ժողովրդավարական համարել մի պետություն, որի իշխանություններն իրենց հակաժողովրդավարական գործունեությամբ տարիներ շարունակ վիժեցրել են ՀՀ ժողովրդավարացման գործընթացը /համաձայն ՀԱԿ-ի գնահատականների/: Ավելին, ՀՀ-ը ժողովրդավարական պետություն համարելու դեպքում առնվազն անտրամաբանական կլիներ այն թեզերի շրջանառումը, համաձայն որոնց այն ավտորիտար պետություն է, «ավազակապետություն» է և այլն: Ուստի այստեղ իրավամբ հարց է առաջանում. արդյո՞ք հոդվածի խորագիրը հեղինակի կամայական մտահղացման արդյունքը չէ:

Ի սկզբանե շատերին պետք է հուսախաբ անենք, քանզի հունիսի 26-ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը զերծ չէր այդպիսի «գնահատականից», որը եթե ոչ բացահայտ, ապա ներունակ կերպով առկա էր հնչեցված տեքստում: Ասվածն առավել առարակայական կդառնա, եթե առավել ուշադրությամբ հետևենք ԲՀԿ-ի՝ ընդդիմություն լինել-չլինելուն վերաբերող հատվածներին:

Դրանցում ՀԱԿ առաջնորդը քննադատում և իդիոտիզմ է համարում ԱԺ կանոնակարգի այն կետը, ըստ որի որևէ ուժի /տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ի/ ընդդիմություն լինել-չլինելը որոշվում է համապատասխան հայտարարությամբ: Անշուշտ ճիշտ է ՀԱԿ առաջնորդը, երբ ասում է. «…ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որեւէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով»։ ՀՀ ներքաղաքական կյանքում սակավ չեն դեպքերը, երբ որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ հայտարարությունների մակարդակում հանդես են եկել որպես «զտարյուն» ընդդիմադիրներ, սակայն իրականում գործել են որպես իշխանական սցենարն իրականացնողներ: Այս առումով ՀԱԿ առաջնորդի դատողության հետ չենք կարող չհամաձայնել՝ բացառությամբ մի նկատառման, ըստ որի քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակ ասելիս պետք է նկատի ունենալ նաև դրա de facto և de jure տարբերակները: Օրինակ, մի քաղաքական ուժ կարող է de jure գործող իշխանության մաս չկազմել կամ պաշտոնապես հայտարարել իր ընդդիմադիր գործունեության մասին, բայց de facto լինել իշխանության կցորդը:

Սակայն հաջորդիվ Լևոն Տեր-Պետրոսյանն այնպիսի մտքեր է արտահայտում, որոնց համատեքստում հոդվածի խորագիրը կարծես գոյության իրավունք է ստանում: «Ժողովրդավարական երկրներում, - ասում է ՀԱԿ առաջնորդը, - բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են»:

Վերոգրյալ միտքը բավականին ուշագրավ է նրանով, որ քաղաքական ուժերի ընդդիմություն լինել-չլինելը ՀԱԿ առաջնորդը բացատրում է ժողովրդավարական երկրներին բնորոշի մոդելի դիրքերից: Այսինքն, եթե ԲՀԿ-ն կամ մեկ այլ քաղաքական ուժ կառավարության մաս է, ուրեմն՝ իշխանություն է, եթե ոչ, ապա՝ ընդդիմություն է, քանզի ժողովրդավարական պետություններում այդպես է: Այստեղ օրինական հարց է ծագում. ՀԱԿ առաջնորդն ի՞նչ հիմքով է ժողովրդավարական երկրների մոդելը տարածում ՀՀ ներքաղաքական կյանքի վրա և փորձում բացատրել այն: Կարծում ենք, որ պատկառելի քաղաքական գործիչն ու գիտնականը չէր կարող սոսկ կամայականորեն նման էքստրապոլյացիա կատարել:

Ժողովրդավարական երկրների մոդելով ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը հիմնավորելը /Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմություն է համարում ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»/ արդարացված կարող է համարվել այն դեպքում, եթե ՀՀ-ը հանդիսանում է ժողովրդավարական պետություններին բնորոշ հատկությունները կրող պետություն: Իսկ եթե տվյալ պետությունը ժողովրդավարական չէ, այլ, ասենք, ավտորիտար է, ապա կառավարության մաս չկազմող քաղաքական ուժը ինչու՞ չի կարող համարվել իշխանական կամ իշխանամետ: Չմոռանանք, որ դեռևս ամիսներ առաջ, նախընտրական քարոզարշավի ընթացքում, ՀԱԿ-ի և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների շուրթերից կառավարության մաս չկազմող «Ժառանգությունը» որակվեց որպես կեղծ ընդդիմություն կամ իշխանական ուժ:

Ավելին, ՀԱԿ առաջնորդը իդիոտիզմ համարելով ԱԺ կանոնակարգի այն կետը, ըստ որի որևէ ուժի ընդդիմություն լինել-լինելը որոշվում է համապատասխան հայտարարությամբ՝ իրեն ավելի խոցելի է դարձնում: Բանն այն է, որ այդ կետի իդիոտիզմին սահմանակցելը Լևոն-Տեր-Պետրոսյանը բացատրում է նրանով, որ ժողովրդավարական պետություններում քաղաքական ուժերի ընդդիմադիր լինելը կառավարության մաս կազմելով է որոշվում, այսինքն՝ կոնկրետ կարգավիճակով: Իսկ սա վկայում է այն մասին, որ ժողովրդավարական պետություններում կանոնակարգային նման կետը իրոք կարելի է համարել հիմարություն: Սակայն խնդիրն այն է, որ կանոնակարգային նման կետի գոյությունը ժողովրդավարական պետությունների պարագայում, եթե կարելի է համարել հիմարություն, ապա ոչ-ժողովրդավարական պետությունների դեպքում այն կարող է այլ գնահատականի արժանանալ:

Ստացվում է այնպես, որ ըստ ՀԱԿ առաջնորդի ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, քանզի ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգում տեղ գտած այդ կետը նա համարում է հիմարություն /ժողովրդավարական պետություններին անհարիր/, «որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի»: Իսկ եթե ՀՀ-ն ժողովրդավարական պետություն չէ, ապա ինչու է այդ կետը որակվում որպես հիմարություն և շուտափույթ վերացման ենթակա, իսկ քաղաքական ուժերի ընդդիմադիր լինել-չլինելը որոշվում է կառավարության մաս կազմելով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}