Բոատենգը հրաժարվել է թեյ խմել Անգելա Մերկելի հետ
Իտալական «Միլանի» և Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը պատմել է այն դեպքի մասին, երբ հրաժարվել է ընդունել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` հանդիպելու և թեյ խմելու առաջարկը:
«Նա ինձ թեյի հրավիրեց, բայց այդ ժամանակ իմ արձակուրդն արդեն սկսվել էր, և ես պետք է մեկնեի: Այնպես որ, չկարողացա ընդունել այդ առաջարկը: Իհարկե, եթե Անգելա Մերկելը կրկնի իր առաջարկը, այս անգամ արդեն նման հնարավորությունից չեմ հրաժարվի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «GhanaSoccer»-ը:
Հիշեցնենք, որ ժամանակին նա մերժել է նաև Գերմանիայի հավաքականում հանդես գալու առաջարկը` նախապատվությունը տալով Գանայի ընտրանուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա