Արտակ Դավթյանն ընդունել է Ստեպան Սուխորենկոյին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, դեսպանը շնորհավորել է Արտակ Դավթյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաջողությունների համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Մասնավորապես քննարկվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին և խորհրդարանների միջև կապերի աշխուժացման հնարավորություններին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողություններ է մաղթել բելառուս ժողովրդին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են