«Քիմիա» առարկայից 20 միավոր ստացել է 1 դիմորդ, իսկ «Հայոց պատմություն»-ից՝ 6
«Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկայի պետական միասնական քննության միջին գնահատականն արդեն հայտնի է: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, «Քիմիա» առարկայից միջին միավորը 10.8 է, 20 միավոր ստացել է ընդամենը մեկ դիմորդ: 17.5-20 միավոր ստացել է մասնակիցներից 163-ը (11.2%), 13,5-17,25 միավոր` 257-ը (17.7%), 7,5-13,25 միավոր` 659-ը (45.3%): Դրական միավորի շեմը չի հաղթահարել 376 դիմորդ կամ 25.8%-ը:
«Հայոց պատմություն» առարկայի միջին միավորը 10 է, 6 դիմորդ ստացել է 20 միավոր: 17.5-20 ստացել է մասնակիցներից 207-ը (6.8%), 13.5-17.25 միավոր` 429-ը (14.2%), 7,5-13,25 միավոր` 1454-ը (48.1%): Դրական միավորի շեմը չի հաղթահարել 936 դիմորդ (30.9%):
Նշենք, որ «Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել է 1455 դիմորդ, իսկ «Հայոց պատմությունից»՝ 3026:
Հիշեցնենք, որ քննության արդյունքների հրապարակումից հետո մեկ օրվա ընթացքում դիմորդները կարող են բողոքարկել արդյունքները հենց այն քննակենտրոնում, որտեղ հանձնել են քննություն:
Նշենք, որ 2012-13 թթ-ի ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում՝1260 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են