«ՕգնեքՆելլիին». Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսներն ու ուսանողները օգնություն են խնդրում
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Նելլի Ադամյանը օգնության կարիք ունի: Նրա մոտ հայտնաբերվել է արյան քաղցկեղ: Հայաստանում նախնական բուժում ստանալուց հետո այժմ բուժումը շարունակվում է Մոսկվայի Ա.Ի.Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոնում, նրա կայնքը կփրկվի, անհրաժեշտ բուժումը ստանա: Անհրաժեշտ է գումար. «Օգնեք Նելլիին»: Ասուլիսում այս մասին ասաց ու օգնություն խնդրեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիս Ավետիսյանը:
Նա ասաց, որ առաջին փուլի բուժման համար անհրաժեշտ գումարը իրենց հաջողվեց հավաքել ու օգնել Նելլիին, բայց այժմ հասել է բուժման հաջորդ էտապը և անհրաժեշտ է գումար:
Նելլի Ադամյանը ծնվել է 1990 թվականին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, որի մագիստրատուրան ավարտել է զուգահեռ քիմիոթերապիայի 1-ին կուրսին: Հիվանդությունը հայտնաբերվել է 2010-ի գարնանը: Առաջին քիմիոթերապիայի բուժումը Նելլին ստացել է պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Հիվանդությունը ժամանակավոր հետ է նահանջել, նորից գլուխ է բարձրացրել: Հաշվի առնելով հիվանդի թույլ վիճակը և ռեցիդիվի բուժման պայմանների բացակայությունը Երևանում, հայ բժիշկները խորհրդով Նելլին տեղափոխվել է Մոսկվա՝ Ա.Ի.Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն: Մոսկովյան կլինիկայի բաժանմունքի վարիչ տն. Ա.Ա.Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ բուժումը կբերի գրեթե երաշխավորված արդյունքի:
Ա. Ավետիսյանն ասաց, որ ակադեմիայի ուսանողները տարբեր քայլերի են գնում գումար հավաքելու համար. կազմակերպել են իրենց աշխատանքների ցուցահանդես-վաճառք, նույնիսկ փող են «մուրացել»: Հուլիսի 2-ին կբացվի նաև ակադեմիայի դասախոսների, մի քանի շնորհալի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում հավաքված ողջ գումարը տրամադրվելու է Նելլիի բուժմանը: Անհրաժեշտ է 180 հազար դոլար: Ցանկացողները կարող են գումար փոխանցել հelpnelli.info կայքում զետեղված հաշվեհամարով:
Համակուրսեցի Գրիգոր Դաթոյանը ներկայացնելով Նելլիին, ասաց` պայծառ, ուրախ, շփվող, շնորհալի ուսանող, արվեստագետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները