ՀՀԿ գրասենյակի վրա «մասանդրա» կկառուցվի
Ըստ «Հրապարակ»-ի` ՀՀԿ-ն վերջին հրդեհից հետո որոշել է վերանորոգել իր գրասենյակը, «ինչպես Քոչարյանը կասեր` «մասանդրա» կառուցել, չորրորդ հարկ ավելացնել: ՀՀԿ «մոզգովոյ ցենտրը» հիմա աշխատում է այդ նախագծի վրա, պատրաստ լինելուն պես ՀՀԿ-ն դիմելու է Տարոն Մարգարյանին` ստանալու շինթույլտվություն` ՀՀԿ հին շենքի վրա ևս մեկ հարկ ավելացնելու համար: Իբր, որ կից կառուցվող նոր մասնաշենքի հետ համահունչ լինի: ՀՀԿ-ում «դեռ չգիտեն»` Տարոնը թույլտվություն կտա՞ իրենց, թե՞ ոչ: «Կուսակցությունն օրինապահ ձևով դիմելու է թույլտվության համար, նոր սկսի, դրա համար են ձգձգվում վերանորոգման աշխատանքները»,- ասել են թերթին: Ի դեպ, ՀՀԿ-ում հրդեհից անմիջապես հետո կարծում էին, որ մինչև սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններ իրենք ավարտած կլինեն հին գրասենյակի վերանորոգումը: Դատելով տեմպերից` ՀՀԿ-ն նախագահական ընտրություններն էլ կանցկացնի առանց «մասանդրայի», այրված տանիքով»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները