ՀՅԴ ղեկավար կազմում հնարավոր են լուրջ փոփոխություններ
ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ իրենք Գերագույն ժողովի հարցով վերջնական որոշում կընդունեն առաջիկա օրերին: Հնարավոր է` վաղն արդեն հստակ որոշված լինի ԳԺ անցկացման օրը և վայրը: Թերթը նշում է, որ ըստ շրջանառվող լուրերի` ՀՅԴ այս գերագույն ժողովը բավական թեժ է լինելու, քանի որ սփյուռքի որոշ կառույցների մոտ հատկապես ԱԺ վերջին ընտրություններից հետո լուրջ դժգոհություն կա կուսակցության հայաստանյան ղեկավարության գործելաոճի կապակցությամբ: Ու խոսվում է ՀՅԴ ղեկավար կազմում լուրջ փոփոխությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները