«ՄԵՀՐ». Հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբերկչական խմաբավորման շուրջ 2000 անդամներ կտեղայվեն Ադրբեջանում
Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ այդ երկրում կտեղակայվեն հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման շուրջ 2000 անդամ:
Այդ մասին նշված է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ս.թ. մայիս ամսին «Մոնաֆեղին» խմբավորման ներկայացուցիչ Զահեդին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերել Իրաքից դուրս բերվող խմբավորման անդամներին տեղակայել Ադրբեջանի Դաշքասան և Մինգաչավիր քաղաքներում:
Ըստ իրանական աղբյուրի՝ վերոնշյալ խմբավորման անդամներն Ադրբեջանում անցնելու են ռազմական պատրաստվածության դասընթացներ (հետախուզական և ահաբեկչական գործողություններ), որպեսզի հարկ եղած դեպքում անցնեն իրանական տարածք:
«Հարց է ծագում, Իրանի տարածքում շուրջ 16 հազար մարդու նկատմամբ ահաբեկչություն իրականացրած «Մոնաֆեղին» խմբավորումն ինպե ՞ ս է հաստատվում Ադրբեջանում: Արդյո ՞ք պետք է հավատալ ադրբեջանցի դիվանագետների հերքումներին»,-եզրափակում է «ՄԵՀՐ»-ի մեկնաբանը:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել հակաիրանական խմբավորումների հետ. Իրանի Մեջլիսի արձագանքը
Իրանական կայք. Ադրբեջանը Կովկասի հակաիրանական դավադրությունների սատանայական կենտրոնն է
Իրանական կայք. «Ինչու՞ է Ադրբեջանը հովանավորում ահաբեկիչներին»
Ադրբեջանցի փորձագետ. Բաքվում հաստատված «Մոնաֆեղին» ահաբեկչական կառույցը գործում է Ադրբեջանի ուժային կառույցների համաձայնությամբ