Նասրի. «Ափսոսում եմ այն բառերի համար, որոնք ցնցել են երկրպագուներին»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամիր Նասրին ներողություն է խնդրել «Եվրո-2012»-ում իր պահվածքի համար:
«Հիմա շատ լուրեր են տարածվում «Եվրո-2012»-ում իմ պահվածքի մասին: Ես անկեղծորեն ցավում եմ ասածս այն բառերի համար, որոնք ցնցել են երկրպագուներին և հատկապես երեխաներին: Միշտ հարգանքով եմ վերաբերվել հանրությանը: Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը որոշ լրագրողների հետ անձնական բախման հետևանք է: Երբ գա ժամանակը, ամեն ինչ կբացատրեմ»,- գրել է Նասրին տվիտտերյան իր էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում