Ջիհան. Վալերի Բոյերը ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ է նախապատրաստում
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում վերընտրված պատգամավոր, «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության անդամ Վալերի Բոյերը թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ այժմ իր կողմից աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ նախապատրաստելու համար:
«Ընտրվելուցս առաջ ես խոսք եմ տվել, որ Ցեղասպանության վերաբերյալ մի նոր օրինագիծ խորհրդարանի օրակարգ կմտցնեմ»,- ասել է Բոյերը:
Վալերի Բոյերը պատմել է, որ մինչ այժմ թուրքերի կողմից իր հասցեին վիրավորանքներն ու սպառնալիքներ են հնչում և ավելացրել, որ Ցեղապսանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ թուրքական կառավարության և մամուլի դիքրորոշումը ինքը որակում է որպես անպատասխանտվություն:
«Այն ճանապարհը, որով նրանք են գնում, ժողովրդավարական չէ»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը:
Նշենք, որ Բոյերի հեղինակած օրինագիծը 2012թ.-ի հունվարին ընդունվել էր Սենատի կողմից: Բայց կարճ ժամանակ անց երկրի Սահմանադրական խորհուրդը չեղյալ էր հայտարարել Սենատի ընդունած որոշումը` պատճառաբանելով, որ դա հակասում է սահմանադրության 33-րդ հոդվածին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում