Վ. Ղուկասյանը ծանր է տարել Ս. Բալասանյանի առաջադրման մասին լուրը
«Երկիրը» գրում է, որ սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությունները խոստանում են լինել բավականին ուշագրավ և թեժ: «Թեև ԲՀԿ-ն հայտարարել է, թե չեն կողմնորոշվել Գյումրիում քաղաքապետի թեկնածուի առաջադրման հարցում, բայց ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պնդում ենք, որ ԲՀԿ-ում Գյումրու քաղաքապետի թեկնածու են տեսնում պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: ԲՀԿ-ում նրան առավել ուժեղ մրցակից են համարում, քան Սամվել Բալասանյանին: Մինչև առաջադրումը, սակայն, դեռ շատ ջրեր կհոսեն: Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ,որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ծանր է տարել Սամվել Բալասանյանի առաջադրման մասին լուրը: Ասում են` նա իր շրջապատում արտահայտվել է, թե ինչպե՞ս կարող էր Բալասանյանն իր դեմ առաջադրվել, երբ ինքը Գյումրու գարեջրի գործարանը նրան կոպեկներով վաճառեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները