Բժիշկները «Հարսնաքարում» լավ քեֆ են արել
«Երկիրը» գրել է. «Մոտ մեկ շաբաթ առաջ` հունիսի 21-ին, բուժաշխատողները տոնում էին իրենց մասնագիտական օրը: Իսկ օրն, ինչպես պարզեցինք, բուժաշխատողները վերածել են իսկական տոնի: «Երկիր»-ի տեղեկություններով, այդ օրը Առողջապահության աշխատողների արհմիության` ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպված համերգից հետո բուժաշխատողները գնացել են «Հարսնաքար» և մի լավ քեֆ արել: Այն նույն «Հարսնաքարում», ուր հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեցին երեք ռազմական բժիշկներ, որոնցից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ասում են, թե առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քեֆից տեղյակ չի եղել և չի մասնակցել, իսկ երբ իմացել է` բարկացել է կազմակերպիչների վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները