Ա. Դավթյան. Անթույլատրելի է, երբ զեկույցում տեղ են գտնում բամբասանքների մակարդակի դիտարկումներ
«Վարչական ռեսուրսի կամ ազատության սահմանափակման մասին ձևակերպումները շատ ընդհանրական են, ոչ մի ապացուցողական փաստ չկա դրանում»,- Panorama.am-ի հարցին, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում դրական առաջընթացից բացի նշվում է վարչական ռեսուրսի օգտագործման ու ընտրողների ազատության սահմանափակման մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Ըստ Ա. Դավթյանի տպավորություն է ստեղծվում, որ դիտորդները ընդդիմության գործիչների հետ հանդիպումից հետո, առանց փաստերը ստուգելու, վերցրել և իրենց զեկույցներում շարադրել այն ամենը, ինչ նրանց հետ զրույցում պատմել են ընդդիմության ներկայացուցիչները:
Նրա խոսքերով, անթույլատրելի է, երբ զեկույցում տեղ են գտնում բամբասանքների մակարդակի դիտարկումներ, բաներ, որոնք դիտորդները չեն նկատել, ուղղակի լսել են. պարզ չի՞, որ ընդդիմությունն իրենց չէր ասելու՝ գիտեք, շատ լավ է, ամեն ինչ իր բնականոն հունով է ընթանում:
«Մենք չենք ասում, թե ոչ մի խնդիր կամ բացթողում չի եղել, սակայն եթե նման մակարդակի զեկույցում դիտարկումներ են ներկայացվում, ապա պետք է դրանք փաստարկված լինեն: Նման որակի զեկույցներն այդ լուրջ կազմակերպությանը պատիվ չեն բերում»,- ասաց Ա. Դավթյանը:
Նա նշեց, որ ներկա է գտնվել ԱՊՀ մի շարք երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացներին և այդ երկրների համեմատ Հայաստանում էական առաջընթաց կա, ինչի մասին պետք է իրենց զեկույցներում ֆիքսեն նաև դիտորդները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները