Կարո՞ղ է Հայաստանն իրեն ապահովել սեփական պարարտանյութով

Հեղինակ` Սարգիս Մանուկյան

 Պարենային անվտանգությունը, թերևս,  ցանկացած երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչն է: Աշխարհում կանխատեսվող հնարավոր պարենային ճգնաժամերը` որոնք պայմանավորված են լինելու դեմոգրաֆիական աճով և բնակլիմայական գործոններով, ինչպես նաև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումները, հուշում են, որ առանց սեփական պարարտանյութերի արտադրության հնարավոր չէ մեր երկրի պարենային անվտանգության ապահովումը: Ներկրումների միջոցով պարարտանյութերի պահանջարկը բավարարելու ներկա քաղաքականությունը բավականին ռիսկային է: Ինչ-ինչ պատճառներով դեռևս արդյունավետ չեն փորձերը ստեղծելու տեղական պարարտանյութերի արտադրություն: Կարելի է ասել, որ պարարտանյութերի (ինչու չէ նաև որոշ գյուղատնտեսական թունաքիմիկատների) արտադրության հենքի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար:

Հայաստանում ամեն տարի գյուղատնտեսական սեզոնի բացման հետ առաջանում են նույն խնդիրները` կապված պարարտանյութերի գների, դրանց որակի, բաշխման, որոնց մեծ մասը պայմանավորված է շուկայում ներկրողների տնտեսական դիրքի չարաշահումների հետ: Դա են վկայում մամուլում և հեռուստատեսությամբ այդ թեմաներով քննարկումները, գյուղացիների բողոքները: ՀՀ գյուղատնտեսական հողատեսքերից բարձր ու կայուն բերք չի կարելի ստանալ առանց պարարտացման, քանի որ մեր երկրում գյուղմթերքների արտադրության հիմնական տարածքը` Արարատյան դաշտավայրի հողերը աղքատ են սննդանյութերով: Զգալի հողատարածքներ պարարտանյութերի թանկության պատճառով չեն պարարտացվում կամ պարարտացվում են հիմնականում մեկ տեսակով` ազոտական պարարտանյութերով: Տեղի է ունենում հողերի դեգրադացիա, որակական հատկությունների անկում, խիստ նվազում են հողին տրվելիք սննդատարրերի քանակը, ընկնում է բերքատվությունը: Իսկ արդյունքում տուժում է գյուղացին, սովորական սպառողը, գյուղատնտեսության ճյուղը և ամբողջ տնտեսությունը: Իսկ դա նշանակում է, որ այդ ոլորտի կազմակերպման հետ կապված նոր մոտեցումներ և լուրջ բարեփոխումներ են պետք:

Տվյալ պարագայում, մեզ ավելի շատ մտահոգում է այն, արդյո՞ք հնարավոր է Հայաստանում իրականացել պարարտանյութերի արտադրություն` պարարտանյութ, որը կունենա բարձր որակ և ներկրվող պարարտանյութերի համեմատ ցածր գներ: Գաղտնիք չէ, որ ներկայումս Հանրապետությունը հանքային պարարտանյութերի արտադրություն չունի, իսկ առաջարկվող տեղական տարատեսակ պարարտանյութերը դրանք խառնուդներ են, որոնք պատրաստվում են ցեոլիտի հիմքի վրա, որոնց սննդատարրեր հանդիսացող ազոտական, ֆոսֆորական և կալիումական բաղադրիչները դարձյալ ներկրվում են, ուստի և չեն կարող էժան լինել: Հակադիր կարծիքներ կան նաև տեղական արտադրության «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» պարարտանյութերի մասին։

Հայաստանի Հանրապետություն ներկայումս ներկրվում է մոտ 25000 տ ազոտական պարարտանյութ, որն ազդող նյութի հաշվով կազմում է մոտ 8000 տ, ինչը իրական պահանջարկի չնչին մասն է: Հայաստանի պարարտանյութերի շուկայում հիմնականում գերիշխում է ազոտական պարարտանյութը, որը ֆոսֆորական կամ կալիումական պարարտանյութից գնային առումով ավելի մատչելի է: Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը ևս ներկրվում են և բավականին թանկ են (մոտ 50000 դրամ 50 կիլոգրամ պարկի համար), որոնք էլ օգտագործում են հիմնականում ջերմոցայն տնտեսություններում: Իսկ կալիումական և ֆոսֆորային պարարտանյութերի սակավությունը ազդում է հողի որակի, բերքի որակական հատկությունների և հետևաբար մարդու առողջության վրա: Օրգանական պարարտանյութերի (գոմաղբ, թռչնաղբ) արտադրության ուղղությամբ վիճակը ևս գոհացուցիչ չէ, քանի որ համապատասխան քանակություն չի ապահովվում, բիոհոմուսը և այլ կենսապարարտանյութերը բավականին թանկ են: Արդյունքում ՀՀ վարելահողերի մեծ մասը չեն մշակվում պարատանյութի ուղղակի պակասության, ներկրված պարարտանյութերի բարձր գնի, որոշ դեպքերում նաև ցածր որակի պատճառով:

Խորհրդային տարիներին Կիրովականում արտադրվել է ազոտական պարարտանյութեր` այն կարողացել է ապահովել է այն ժամանակվա պահանջարկի մոտ 40%-ը, որը կազմել է 48 հազար տոննա ազդող նյութի հաշվով: Այսինքն, միայն նախկին ծավալներով արտադրության դեպքում ներկա օգտագործման ծավալը կգերազանցեր մոտ 6 անգամ:

ՀՀ-ում ազոտական պարարտանյութերը արտադրվել են գազից և ներկայումս էլ Վանաձորի քիմիական կոմբինատը կարող է արտադրել ազոտական պարարտանյութեր: Այդպիսի մտադրություն եղել է, սակայն սակայն անհայտ պատճառներով այն չիրագործվեց: Իսկ թունաքիմիակատների արտադրությամբ զբաղվելը ավելի բարդ է, այն կապված է քիմիական արդյունաբերության զարգացման հետ: Բայց և այնպես, որոշ թունաքիմիկատների և ազոտական պարարտանյութերի արտադրության կազմակերպման տեխնիկատնտեսական հնարավորության մասին արժեր լուրջ հետազոտություններ կատարվեր:

Պարարտանյութերի արտադրության բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ է խնդրին մոտենալ ոչ միայն բիզնեսի տեսանկյունից այլ նաև ազգային անվտանգության տեսանկյունից: Ամփոփելով նշենք, որ պարարտանյութերի շուկայում այսօր կա դեֆիցիտ, հազարավոր հեկտարներ չեն պարարտացվում, բացի այդ մի շարք ներկրվող պարարտանյութերի որակը չի համապատասխանում որակական չափանիշներին: Հայաստանը ունեցել է ազոտական պարարտանյութերի արտադրության փորձ, ունի գիտահետազոտական համապատասխան բազա: Այդ դեֆիցիտի մի մասը կարելի լրացնել տեղական ազոտական պարատանյութերի, ինչպես նաև այլ տարատեսակ պարարտանյութերի` այդ թվում կոմպլեքս պարարտանյութերի (որոնք պարունակում են կալիում, ֆոսֆոր, ազոտ, կալցիում և այլ բաղադրիչներ) և օրգանական պարարտանյութերի արտադրությամբ` նոր կենսատեխնոլոգիաների կիրառմամբ, տարբեր մասնագիտացված ձեռնարկությունների միջոցով:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}