ԼՂՀ վարչապետ. Ցանկացած ընտրությանների մասնակցելով մենք յուրովի քար ենք դնում Արցախի պետականաշինության հիմքին
Հուլիսի 19-ին Ղարաբաղում սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում բավականին ակտիվ պրոցեսներ են ընթանում: Հայտնի է դարձել, որ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է երկրի վարչապետ Արա Հարությունյանը:
-Պարոն Վարչապետ, ինչպես հայտնի է, Դուք ղեկավարելու եք ԼՂՀ գործող նախագահի նախընտրական շտաբը: Ի՞նչ աշխատանքներ և ծրագրեր է ենթադրում այս որոշումը:
-Դեռևս դեկտեմբերին կայացած իմ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցին մեր կուսակցության դիրքորոշման առումով ես հայտարարել եմ, որ նախագահ Բակո Սահակյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում մեր կուսակցությունը կպաշտպանի նրա թեկնածությունը: Ինձ՝ շտաբի պետ նշանակելու Բակո Սահակյանի որոշումը, իմ համար անակնկալ չէր: Նախ՝ այն պատճառով, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը սատարում է Բակո Սահակյանի թեկնածությանը: Բացի դրանից, այդ աշխատանքներին չներգրավվելու պարագայում ևս իմ ղեկավարած կուսակցության համակիրներին ու անդամները միանշանակ նախընտրական ժամանակահատվածում կծավալեին այս նույն գործունեությունը, ինչ-որ ներայումս իրականացնում են:
-Պարոն Վարչապետ, Բակո Սահակյանը առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց:
-Անցած 5 տարիների ընթացքում նախագահը բազմիցս եղել է հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, հետևել կատարվող աշխատանքների ընթացքին, մեկ անգամ ևս ծանոթացել գյուղաշխարհի մարդկանց`մեր լեզվով ասած` դարդ ու ցավին: Տիրող իրավիճակի վերաբերյալ ընդահանուր պատկերացում կազմելուց հետո նշակվել ու ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ: Բնական է, որ այդ ամենը պետք է ունենար իր տրամաբանական շարունակությունը: Տվյալ պարագայում Բակո Սահակյանը լավագույն թեկնածուն է, ով լավագույնս տեղյակ է մեր հանրապետության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ծրագրերն իրականացնելու եղանակներին և տարբերակում է դրանց անհրաժեշտության մակարդակը: Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Մարտակերտում Բակո Սահակյանը քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու վերաբերյալ հայտարարություն էր արել, որն ընդունվել է հասարակության կողմից ամենայն լավատեսությամբ և ոգևորությամբ: Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք»-ը, Արցախի ժողվրդավարական կուսակցությունը և ՀՅԴ-ն, ինչպես նաև արտախորհրդարանական Արցախի Կոմկուսը գտնում են, որ Բակո Սահակյանը լավագույն թեկնածուն է առաջիկա 5 տարիներին ևս Արցախի հանրապետությանը ղեկավարելու համար: Նշված բոլոր կուսակցությունների հերթական համագումարների ժամանակ, ի շարս կուսակցական բնույթի հարցերի օրակարգում ընդգրկված էր նաև առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ տվյալ կուսակցությունների դիրքորոշումը: Բոլոր չորս քաղաքական ուժերն հանգել էին նույն որոշմանը՝ սատարել Բակո Սահակյանի թեկնածությունը:
-Զարմանալի չէ՞ Կոմկուսի որոշումը՝ սատարել գործող նախագահին:
-Դա ոչ այնքան զարմանալի, որքան ուրախալի փաստ է: Հայտնի է, որ վերջիններս յուրաքանչուր նախագահական ընտրությունների ժամանակ իրենց կուսակցի թեկնածություն են առաջադրել: Առաջիկա նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունը սատարելու հանգամանքը արցախցիների շրջանում վերջինիս անձի և ներկայացած ծրագիր հանդեպ վստահության ու հավատի կրկնակի աճի երաշխիքն է: Կա կատարված գործ, որը պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունը և հասցվի Արցախի ազգաբնակչության համար ցանկալի ավարտի: Դա քաջ գիտակցում ենք ոչ միայն մենք, այլ նաև Կոմկուսն ու այն առանձին անհատները, ովքեր հուլիսի 19-ին կայանալիք ընտրությաններում իրենց վստահության քվեն տալու են Բակո Սահակյանին՝ համոզված լինելով, որ, ներկա պարագայում դա ամենաճիշտ որոշումն է:
-Ըստ Ձեզ՝ առաջիկա նախագահական ընտրությունները որակական առումով կտարբերվե՞ն նախորդներից:
-Ես համազված եմ, որ 21-րդ դարում գերտերությունները հաշվի են նստելու այն չճանաչված երկրների հետ, որտեղ առկա են ժողովրդավարական կայացած ինստիտուտներ: Մեր երկրում անցկացված ցանկացած ընտրական գործընթաց, լինի դա ՝ նախագահական, խորհրդանական, թե ՏԻՄ ընտրություններ, միշտ էլ դրականորեն տարբերվել է նախկինում անցկացված ընտրություններից: Դա Արցախի հանրապետության՝ որպես կայացած կառավարման ինստիտուտներով և միջազգային ժովրդավարական չափանիշներին համապատասխան երկրի ձեռքբերումն է: Այնուամենայնիվ, ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ նշել, որ գործող նախագահի հանձնարարությամբ, առաջիկա նախագահական ընտրությունները դասական առումով պետք է առաձնանան նախորդներից:
-Ըստ Ձեզ, Բակո Սահակյանին նախորդ նախընտրական ծրագրի մեծ մասը արդեն իրականությո՞ւն է:
-5 տարին բավական կարճ ժամանակահատված է մի ամբողջ նախընտրական ծրագիրն իրականացնելու համար: Սակայն կարևոր այն է, որ նշված բոլոր դրույթների ուղղությամբ աշխատանքների մեծ մասը կատարված է, իսկ որոշները արդեն մեկնարկել են: Բոլոր ոլորտներում ընթանում են բարոփոխման աշխատանքներ: Մի մասը արդեն իսկ հասցվել է իրենց տրամաբանական ավարտին: Նման ոլորտներում մշակվում են նոր ծրագրեր արդյունավետ աշխատանքի նոր եզրեր են երևակվում: Եվ հետո քաջ հայտնի է որ 21-րդ դարը նորարարության դար է: Այդ իսկ պատճառով մենք հետամուտ ենք նորի փորձարկմանը` հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում:
-Անդրադառնանք Բակո Սահակյանի նախընտրական ծրագրին: Ընտրությունների հաջողության պարագայում ինչպիսի՞ նոր անելիքներ են նախանշվում:
-Մենք գտնում ենք, որ առաջիկա նախագահական ընտրությունները ծրագրերի ընտրություններ են: Նախագահի ծրագիրը ամբողջացված է արցախահայության համար սոցիալական տնտեսական ու անվտանգության համար բարվոք պայմաններ ապահովելու սկզբունքով: Բակո Սահակյանի՝ ընտրությաներում հաղթելու դեպքում նրա նախընտրական ծրագրի կյանքի կոչումը մեր բոլորի պատվի հարցն է: Այդպես եղել է նաև նախորդ նախագահական ընտրություններից հետո: Երկրում իրականացվող բարեփոխումները թույլ են տալիս հաստատակամորեն ասելու, որ նախագահը հետամուտ է իր նախընտրական բոլոր խոստումներին: Խորապես համոզված եմ, որ դրանցից ցանկացածի աչքաթող արվելու դեպքում Բակո Սահակյանը երկրորդ անգամ չէր առաջադրվի այդ պատասխանատու պաշտոնում:
-Ի դեպ նախորդ նախագահական ընտրությունների թոհուբոհ մտնելուց առաջ Բակո Սահակյանը,կարծես թե, հենց այդ կարգախոսով էլ առաջնորդվում էր:
-Այո: Պարոն Սահակյանը բազմիցս նկատել է, որ նախագահի պաշտոնը ոչ այնքան քաղաքական առավելություն է, որքան հսկայական պատասխանատվություն՝ մարդկանց և պետության ճակատագրի հանդեպ: Ժամանակն է լավագույն գնահատական տվողը: Նույն այդ ժամանակը ապացուցեց, որ դրանք, լոկ նախընտրական խոսքեր չէին, այլ իրեն վերապահվող գործի հանդեպ խստապահանջության ու նվիրվածության դասական օրինակ:
-Ի՞նչ կասեք մյուս թեկնածուների ծրագրերի մասին:
-Յուրանչյուր ոք նախագահի պատասխանատու պաշտոնում առաջադրվելու դեպքում պետք է քաջ գիտակցի հարցի ամենայն պատասխանատվությունն ու լրջությանը, առավել ևս, երբ խոսքը գնում է հետպատերազմյան երկրի մասին: Ուստի` իմ կարծիքով, առաջադրված բորլոր թեկնածուների ծրագրերի վերջնական նպատակը հզոր ու բարեկեցիկ Արցախի տեսլականն է: Այլ հարց է, թե որ ծրագրում է այն ավելի իրականանալի: Ցանկանում եմ մյուս թեկնածուների համակիրներին վստահեցնել, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի լինելու հաղթող, այլ լինելու է մի անձ, ով հասել է հաջողության և ում վերապահված են ոչ այնքան իրավունքներ, որքան պատասխանատվություն և պարտականություն: Մեր թեկնածուի հաջողության դեպքում, մենք ի վիճակի ենք պատվով կրել այդ պատասխանատվությունը՝ ի շահ Արցախի հերոս ժողովրդի:
-Ո՞րն է ընտրություններից առաջ Արցախի քաղաքացիներին ուղղված կոչը:
-Մենք երկար են պայքարել խաղաղ պայմաններում ազատ արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Պատականաշինության, տնտեսապես և քաղաքականապես հզորանալու ճանապարհը դյուրին չէ: Յուրքանչյուր գիտակից մարդ դա պետք է ընդունի ու իր, թեկուզ չնչին, բայց կարևոր ներդրումն ունենա այդ գործընթացում: Ցանկացած ընտրությանների մասնակցելով` մենք յուրովի քար ենք դնում Արցախի պետականաշինության հիմքին: Ուրեմն պատրաստակամորեն դնենք այդ քարը՝ գիտակցելով որ փոքրիկ քարերից է կերտվում անառիկ ամրոց: