«Bloomberg». Հայաստանն ԱՄՆ-ի համեմատությամբ մեկ ռեկորդային ձեռքբերում ունի
Հայաստանը որպես համաշխարհային առաջատար այնքան էլ հայտնի չէ, սակայն առնվազն մեկ ռեկորդային ձեռքբերում ունի՝ մեքենաների և բեռնատարների 75 տոկոսը բնական գազով է: ԱՄՆ-ում, ընդհակառակը, այդ ցուցանիշը 0,1 տոկոսից էլ պակաս է, չնայած այն հանգամանքին, որ վերջին մի քանի տարիների ընթացքում բնական գազի գները կտրուկ նվազել են: Այս մասին տեղեկացնում է «Bloomberg» պարբերականը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ խնդիրներ ունի ԱՄՆ-ն նավթից կախվածություն հարցում, տրանսպորտում բնական գազի ավելի մեծ օգտագործումը կարող էր հսկայական օգուտներ բերել:
Դրանցից ամենակարևորներից մեկը կլիներ մակրոտնտեսական օգուտը: Բնական գազով փոխադրամիջոցների անցնելը կնվազեցներ նավթի գների ցնցումների առաջ խոցելիությունը:
Բնական գազի անցման համար հսկայական փոփոխություններ հարկավոր կլինեին՝ նախևառաջ գազալցակայաններին: Ամբողջ ԱՄՆ-ում 2000 գազալցակայան և 120 000 բենզալցակայան կա: Սա պարտավորեցնում է մարդկանց և ընկերություններին անցում կատարել դեպի նոր տարբերակ:
Անհրաժեշտ գազալցակայան կառուցողներին շահագրգռելու համար դաշնային կառավարությունը 80 տոկոսի չափով հարկային արտոնություններ պետք է տրամադրի հաջորդ 3 տարում բնական գազի առաջին 20 000 լցակայան կառուցողներին, ինչը կառավարությանը կարժենա մոտ 22,5 մլրդ դոլար՝ այդ նույն շրջանի համար: Դա նպաստավոր կլինի նաև նոր աշխատատեղերի ստեղծման առումով և «մակրոտնտեսական երաշխիք կլինի ապագայի համար»,-նշված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են