Ք. Էշթոն. ԼՂ հակամարտության կարգավորումը կենսական նշանակություն ունի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի գրասենյակը հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է Եվրամիության պաշտոնական կայքը:
«Քեթրին Էշթոնն այսօր Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը, ու Հայաստանում ներքին բարեփոխումներն իրականցնելու ծրագրի վերանայման հարցը: Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող այն ջանքերը, որոնք ուղղված էին վերջերս Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ավելի թափանցիկ և մրցակցային դարձնելուն, սակայն ընդգծել է, որ անհրաժեշտ է մի շարք հարցերի վրա ուշադրություն դարձնել, օրինակ՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից հրապարակված զեկույցին, որպեսզի 2013թ ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին ընտրական պրոցեսներն ամբողջությամբ համապատասխանեն միջազգային ժողովրդավարական չափանիշներին:
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև ողջունել է վերջին բարեփոխումները, որոնք արտացոլված է մայիսի 15-ին հրապարակված Եվրոպական հարևանության քաղաքականության` Երկրի առաջընթացի վերաբերյալ զեկույցում: Նա նշում է, որ Հայաստանը վերջերս նախաձեռնել է Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները` ԵՄ-ի հետ իրականացնելով Եվրոպական հանձնաժողովի կողմից մի շարք առաջարկներ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ոլորտում հետագա բարեփոխումների անհրաժեշտության մասին»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությունում Քեթրին Էշթոնը լուրջ մտահոգություն է հայտնել հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի կապակցությամբ, ափսոսանք հայտնել մարդկային կորուստների, ինչպես նաև նրանց համար, ովքեր տուժել են հակամարտությունից:
«Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին, որպես գործընկեր երկրներ, որպես խաղաղության հիմք՝ ջանքերն ուղղել Մադրիդյան սկզբունքների իրականցմանը, և իրականացնել ԵԱՀԿ Մինկի խմբի շրջանակներում երկու երկրների նախագահների կողմից արված խոստումները:
Քեթրի Էշթոնը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կենսական նշանակություն ունի»,-նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները