Ֆաբրեգաս. «Ընտանիքիս անդամները ներկա կլինեն եզրափակչին»
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած հանդիպման հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի հարվածն իր ընտրանուն պարգևեց եզրափակչի ուղեգիր:
«Մինչ խաղը ամբողջ օրը մտածում էի, որ այս հանդիպման հաղթողը որոշվելու է 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: Մեր 2-րդ մարզիչ Թոնի Գրանդեն ինձ ասում էր, որ եթե դա տեղի ունենա, ապա ես գնդակին կմոտենամ 2-րդը, իսկ ես ասացի, որ նախընտրում եմ մոտենալ վերջինը: Զգում էի, որ ամեն ինչ մեզ համար լավ ավարտ է ունենալու: Սա ֆանտաստիկ է:
Շատ էմոցիոնալ պահ էր: Հիշում եմ, թե որքան մարդու կարողացանք ուրախություն պարգևել:
Ափսոս, ընտանիքիս անդամներին ասել էի նեկա չլինեն կիսաեզրափակիչ այս հանդիպմանը, սակայն եզրափակիչ խաղում նրանք անպայման կլինեն: Դա մեծ երջանկություն է:
Վերջին 4 տարիների ընթացքում մենք արդեն 3-րդ անգամ ենք դուրս գալիս եզրափակիչ: Չգիտեմ, այլ ընտրանիների հաջողվել է արդյոք նման բան անել, սակայն սա իսկապես մեծ առաջընթաց է»,- ասել է Ֆաբրեգասը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա