Իրանական կայք. Ադրբեջանի երկու մաքսանենգ քաղաքացիներն Իրանի օրենքների համաձայն մահապատժի կենթարկվեն
Ադրբեջանի՝ բանաստեղծ ներկայացող երկու մաքսանենգ քաղաքացիներն Իրանի օրենքների համաձայն մահապատժի կենթարկվեն:
Այդ մասին նշված է իրանական «ռաջանյուզ.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ադրբեջանցի երկու բանաստեղծների ձերբակալության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի կատարած հարցմանն ի պատասխան, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վերջերս ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, ովքեր, համագործակցելով այդ երկրի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ապօրինի ճանապարհով թմրանյութեր են տեղափոխել:
Իրանական աղբյուրը նաև տեղեկացնում է, որ վերոնշյալ անձինք խոստովանել են, որ իրենք համագործակցել են Ադրբեջանի և Իսրայելի հատուկ ծառայությունների հետ և առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր տեղափոխելու մեղադրանքով, Իրանի Իսլամական Հանրապետության օրենքների համաձայն, մահապատժի կենթարկվեն:
«Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը մաքսանենգների հետ այն պարագայում է տեղի ունենում, երբ ընդդիմադիր լրագրողների նկատմամբ թմրանյութեր պահելու մեղադրանքով կեղծ գործեր են սարքում և յուրաքանչյուր պահի իրանցիների են մեղադրում թմրանյութեր տեղափոխելու մեջ»,-նշված է իրանական աղբյուրում:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանական կայք. Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը ներքաշված է թմրանյութերի բիզնեսի մեջ
Իրանական կայք. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ստոր վերաբերմունքի է արժանացնում իրանցի զբոսաշրջիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում