ՏՀՏ լիդերների քննարկումների օրակարգում են տեխնոլոգիական սեկտորի և պետության միջև համագործակցության խնդիրները
Տեխնոլոգիական սեկտորի և պետության միջև համագործակցության խնդիրներն այս անգամ կքննարկվեն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակներում հունիսի 29-ից հուլիսի 1-ը Աղվերանի «Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում:
Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, օրակարգում ներառված են հետևյալ թեմաները՝ տեխնոլոգիական ոլորտում առկա պետական գնումների հետ կապված խնդիրների քննարկում, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներ. հասանելիություն, ունիվերսալ ծառայություններ, լոկալ միջոցների զարգացման նախաձեռնություններ, բջջային և ֆիքսված համարների փոխարկելիության խնդիրներ, տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների պետական կառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովից, USAID/EDMC ծրագրից, «իԴրամ», ԷյԴիՍի, «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Քոփի Սերվիս», «Աստրոմաֆս», ընկերթություններից, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից և այլ կազմակերպություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին