Դել Պիերո. «Պետք է զգուշանալ գերմանական տրիոյից»
Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեսսանդրո Դել Պիերոն խոստովանել է, որ Գերմանիայի հավաքականի կազմում հարձակման գծի 3 ֆուտբոլիստներ վախ են ներշնչում:
«Գերմանիայի հավաքականը շատ հզոր է և համախմբված: Իմ նախկին թիմը պետք է զգուշանա Մեսուտ Օզիլից, Թոմաս Մյուլլերից և Մարիո Գոմեսից: Այնուամենայնիվ, Իտալիայի հավաքականն ապացուցել է, որ խաղից խաղ ավելացնում է իր ներուժը, ինչպես նաև կարողանում է օգտագործել իր հնարավորությունները: Ինձ մնում է միայն հաջողություն մաղթել տղաներին»,- ասել է Սանդրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա