Կաշառք վերցնելու համար մեղադրվող ՃՈ պաշտոնյայի գործն ուղարկվել է դատարան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության` Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ Արսեն Կյուրեղյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այդ մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արսեն Կյուրեղյանը Երևան քաղաքի բնակիչ Ք. Աբրահամյանին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, տեսական և գործնական քննություններն անցնելուն օժանդակելու համար վերջինիս եղբորից` Կ. Աբրահամյանից 2012թ. մայիսի 31-ին պահանջել և հունիսի 1-ին իր աշխատասենյակում կաշառք է ստացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ճանապարհային ոստիկանության ծառայության գնդապետ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան