Իրավունք 16:06 28/06/2012

Հայաստանի կառավարությունը պարտվում է ՄԻԵԴ-ում. Փաստաբանները պահանջում են պատժել մեղավորներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) վերջին օրերին Հայաստանի երկու քաղաքացու Կամո Փիրուզյանի և Վարդան Մալխասյանի գործով վճիռները ընդդեմ Հայաստանի ստիպում են փաստաբաններին պնդել, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանները արդարադատություն չեն իրականացնում:

«Դատարանները բազմաթիվ խախտումներ են թույլ տալիս, որի արդյունքում տուժում է և Հայաստանի հանրապետությունը և Հայաստանի հարկատուն», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Սահակյանը` ներկայացնելով Եվրադատարանում ընդդեմ Հայատսանի կառավարության կայացված վճիռները:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի երկու քաղաքացիների գործերով երկու վճիռ է կայացրել, նրանցից մեկը ազատամարտիկ Վարդան Մալխասյանն է, իսկ մյուսը նույն Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Կամո Փիրոզյանը:

Եվրոպական դատարանը գտել էր, որ Մալխասյանի պարագայում տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության իրավունք) խախտում և վճռել է որպես Մալխասյանին բարոյական փոխհատուցում Հայաստանի կառավարությունից գանձել 4,5 հազար եվրո: ՄԻԵԴ կայացրած մյուս վճռով բավարարվել էր քաղաքացի Կամո Փիրուզյանի հայցը. այս դեպքում նույնպես դատարանը համարել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության իրավունք) խախտում: Մասնավորապես արձանագրվել է 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի խախտում, նաև խախտում համաձայն կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Վատ վերաբերմունք): Դատարանը 8 հազար եվրո բարոյական փոխհատուցում է պահանջել Հայաստանի կառավարությունից:

Կամո Փիրուզյանը մեղադրվում էր 2006-ին ավազակային հարձակման և սպանության փորձի համար: Փիրուզյանի կալանքը մի քանի անգամ դատարանի որոշմամբ երկարացվել էր, ինչը նրա փաստաբան Լուսինե Սահակյանը համարել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների խախտում: 2007-ին Փիրուզյանը արդարացվել էր: Ընդհանուր առմամբ, Փիրուզյանը 1,2 տարի է կալանքի տակ մնացել, և այդ ողջ ընթացքում, փաստաբանի ներկայացմամբ, իրենք պնդել են, որ իրավունք չունեն անձին կալանքի տակ պահելու, քանի որ հանցագործություն կատարողն ինքը չի եղել:

Սահակյանի խոսքով, Հայաստանում դատարանները հատկապես խախտում են մարդու ազատության իրավունքը և տարիներ շարունակ փաստաբանները փորձում են դատական համակարգին համոզել, որ կալանավորումը լինի ոչ թե որպես բնական երևույթ, այլ` խափանման բացառիկ միջոց:

«Բայց ապարդյուն` երբ անձը մեղադրվում է ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, ապա մեխանիկորեն կալանավորվում է, և դատարաններն էլ իրականում դակողի ֆունկցիա են կատարում», -հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Նա, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի ընդունած մի քանի նախադեպեր, որոնցով սահմանված է, որ այլևս անթույլատրելի է առանց որևէ փաստական հիմքի անձի նկատմամբ ընտրել կալանքը որպես խափանման միջոց, ասաց, որ նույն Վճռաբեկ դատարանը հետևողական չէ այդ որոշումների իրականացմանը ու շատ են օրինակները, երբ դրանք չեն կիրառվել:

«Նույն խնդրով բողոքները ներկայացնում ենք Վճռաբեկ դատարան, սակայն մերժվում են, և մենք, եթե դիմում ենք Եվրոպական դատարան, ապա վստահ ենք, որ Եվրադատարանը դրանք կճանաչի որպես խախտում», -նկատեց փաստաբանը:

Փաստաբանների պալատի մեկ այլ փաստաբան Երվանդ Վարոսյանն իր հերթին նկատեց, որ նույն Փիրուզյանի գործով Վճռաբեկ դատարանը հնարավորություն ունեցել է իրավիճակ փոխելու, սակայն, չի արել: Նա ցուցադրեց նույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրենց բողոքի մերժման պատճառաբանությունը և մեջբերեց. «Ստորադաս դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»: Վարոսյանի խոսքով, այս պատճառաբանությամբ վերադարձվում են բոլոր Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքները: «Իրավիճակը այն ժամանակվանից նույնն է, ոչինչ չի փոխվում»,-նկատեց Վարոսյանը:

Փաստաբաններն ասում են, որ իրենց համար հաճելի չէ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի վճիռներ է կայացնում: «Մենք պայքարում ենք հանուն նրա, որ բոլոր այն պաշտոնյաները և դատավորները, որոնք թույլ են տվել խախտում իրենք ենթարկվեն պատասխանատվության: Հակառակ դեպքում այս խախտումները շարունակվելու են», -հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը` նկատելով, որ վերջին տարիներին միտում է նկատվում, որ դատավորները, այնուամենայնիվ, չեն ենթարկվում պատասխանատվության:

Նախորդիվ`

«Ախր, դաս չի լինում սրանց». Մալխասյանը գոհ է Եվրադատարանի կայացրած որոշումից

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}