Հասարակություն 15:45 28/06/2012

«Արցախի անկախությունը պետք է նաև դիտվի որպես այս բռնապետական համակարգից ազատվելու մի գործընթաց»

Ֆրանսիական «Le Huffington Post» պարբերականը տպագրել է Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ հարցազրույցը:

Պարբերականը որպես նախաբան նշել է, որ Հովհաննես Գևորգյանը 38 տարեկան է և արդեն 9 տարի է ինչ բնակվում է Փարիզում: Կատարյալ ֆրանսախոս և խորապես ֆրանսասեր այս ժպտերես երիտասարդ դիվանագետը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի չճանաչված պետությունը և փորձում է ֆրանսիական իշխանություններին ճանաչելի դարձնել իր ժողովուրդը և վերջինիս առաջ ծանրացած խնդիրները:

-Կարո՞ղ եք մեզ մի քանի բառով ներկայացնել Լեռնային Ղարաբաղը
-Լեռնային Ղարաբաղը հարավկովկասյան մի պետություն է: Այն իր մոտ 11000 ք/կմ տարածքով մի փոքր ավելի մեծ է քան Կոսովոն և 150000 բնակչությամբ երկու անգամ մեծ է Անդորայից: 1991թ. Ղարաբաղցիները անկախացան ԽՍՀՄ-ից` ձևավորելով անկախ մի հանրապետություն: Այն դեռևս միջազգայնորեն չի ճանաչվել` չնայած նրան, որ մեզ հաջողվել է հիմնել ավելի ժողովրդավարական և գործող պետական կառույցներ, քան մեր հարևան երկրները: Ղարաբաղն այսօր ապրում է իր գյուղանտնտեսությամբ և հանքաարդյունաբերությամբ: Այն նաև ավելի ու ավելի հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում իր մշակութային և հնադարյան քրիստոնեական ճարտարապետական ժառանգության շնորհիվ: Սակայն դեռևս որոշ խոչնդոտներ կան նրա լիիրավ տնտեսական զարգացման համար:

-Ի՞նչ եք ցանկանում ասել:
-Ւնչպես Ձեզ ասացի, իմ երկիրը դեռևս չի ճանաչվել և հարևան Ադրբեջանը խանգարում է իրավիճակի կարգավորմանը: Երբ մենք 1991թ հռչակեցնիք մեր անկախությունը, այն բռնի հակազդեցություն (այն դրսևորվեց ջարդերի տեսքով) առաջացրեց Ադրբեջանի մոտ, մի երկրի, որի տիրապետության տակ մեզ դրել է Ստալինը 1921թ, անմիջապես խորհրդային միության կազմավորումից հետո, սեփական իշխանությունն ամրապնդելու համար` արհեստական սահմաններ ստեղծելու նպատակով: 1991թ. ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի ջարդերը մեզ ուղորդեցին դեպի ապագաղութացման մի պատերազմ, որից մենք հաղթանակով դուրս եկանք 1994թ-ին: Այդ տարվանից բանակցությունները առաջխաղացում չունեն, իսկ հրադադարը անկայուն է դառնում:

-Ինչու՞:
-(Ժպտում է ) Դե...Ինչպես գիտեք, այս բանը նաև բազմաթիվ անգամ ընդգծվեց Բաքվում վերջերս կայացած «Եվրատեսլի» մրցույթի ընթացքում, Ադրբեջանն այսօր աշխարհի ամենաբռնի երկրներից մեկն է, ինչ վերաբերում է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների հարգմանը: Վերջերս հրապարակված տարբեր զեկույցներ իրենց հերթին լույս են սփռում այսօր Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած ընտանիքի կողմից ահռելի նավթադոլլարների հափշտակման և վերջինիս կողմից եվրոպացի քաղաքական պատասխանատուների կաշառման երևույթների վրա: Ալիևի վարչակարգի համար Ղարաբաղում էքսպանսիոնիստական և պատերազմածին հայտարարությունների և գործողությունների շարունակումը հնարավորություն է տալիս ադրբեջանցի ժողովրդի ուշադրությունը շեղել ազատությունից մեծապես զուրկ մնալու և կողոպտվելու հանգամանքներից: Երբ նայում ենք մարդկային զարգացման ցուցանիշները կամ Առանց Սահմանների Լրագրողներ կամ Transparency International կազմակերպությունների դասակարգումները, Ադրբեջանն ամենուր բնութագրվում է որպես կոռումպացված և աղքատ մի երկիր` չնայած այն հանգամանքին, որ խոշոր նավթային եկամուտները մեծ հարստություն են ապահովում գործող վարչակարգին: Գիտե՞ք արդյոք, որ Սաշա Բարոն Կոհենի «Բռնապետ» ֆիլմն արգելված է ցուցադրել Ադրբեջանում. հասկանում եք ինչու: Ի վերջո, մեր երկրի անկախությունը պետք է նաև դիտվի որպես այս բռնապետական համակարգից ազատվելու մի գործընթաց: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի փոքրամասնությունները, ինչպես օրինակ թալիշները, և հենց ադրբեջանցիններն իրենք, մի օր մեզ նման ժողովրդավարական անցում կապրեն: Սակայն նավթից և գազից ստացված հսկայական եկամուտները, որ Ալիևին հնարավորություն է տալիս պահպանել սեփական իշխանությունը, կարող են աստիճանաբար սկսել նվազել, և այդ վարչակարգը կարող է վտանգավոր գայթակղություն ունենալ. վերստին ռազմական գործողություններ սկսել, քանի դեռ վերջինիս ֆինանսական միջոցներն այն թույլ են տալիս:

-Իսկ միջազգային հանրությունն օգնու՞մ է արդյոք հակամարտության կարգավորմանը:
-Տեսականորեն այո, բայց գործնականում դա այնքան ել այդպես չէ: ԵԱՀԿ-ն ստեղծել է այսպես կոչված Մինսկի խումբը (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան), որը պատասխանություն է ստանձնել օգնել հակամարտության կողմերին կարգավորման հասնելու համար: Բայց Ադրբեջանը մերժում է ճանաչել մեզ և նույնիսկ երկխոսության նստել մեզ հետ, որովհետև նա նախնտրում է այս հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային մի վեճ երկու ճանաչված պետությունների միջև և ոչ որպես ազատության համար ոտքի կանգնած մի ժողովրդի պայքար: Արդյունքում բանակցությունները տեղի են ունենում հարևան Հայաստանի Հանրապետության հետ, ինչը խեղաթյուրում է և դրանց ձևաչափը և ազդում վերջիններիս արդյունավետության վրա: Ի դեպ, 18 տարի է ինչ բանակցությունները ոչինչ չեն տալիս, որովհետև մի կողմից մենք չենք ներգրավված դրանցում և մյուս կողմից` ադրբեջանցի բանակցողները, Բաքու վերադառնալով, ամեն անգամ հրաժարվում են այդ հանդիպումների ընթացքւոմ ձեռք բերված պայմանավորվածություններից: Այսպես 2011թ. հունիսին Կազանում (Ռուսաստան) տեղի ունեցավ ՌԴ, ՀՀ և ԱՀ նախագահների հերթական հանդիպումը: Այն պարագայում երբ բոլորը սպասում էին, որ կնդունվեն 2007թ. մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, Իլհամ Ալիևը, վերջին վայրկյանին նոր պահանջներով հանդես գալով, խոչնդոտեց համաձայնագրի ընդունմանը:
Միջազգային հանրությունը լավ գիտի, որ ադրբեջանցի ղեկավարների կողմից խաղաղության հասնելու կամք չկա, բայց խուսափում է այդ մասին հայտարարել: Այսպես, փաստերի անկողմնակալ ներկայացման փոխարեն արվում են չեզոք հայտարարություններ: Նույն բանն է կատարվում նաև սահմանին կանգնած դիպուկահարների հետ. մեր համաքաղաքացիները, օրինակ` գյուղացիները, վախով են կատարում իրեն ամենօրյա աշխատանքը` ադրբեջանցի դիպուկահարների կողմից տասնյակ սպանությունների պատճառով, բայց չեզոքություն պահպանելու պատրվակի տակ մեծ տերությանը դարապարտում են «հրադադարի խախտումները»` առանց երբևէ նշելու թե ում կողմից են նրանք խախտվել:

-Բայց այդ դեպքում ի՞նչ սպասումներ ունեք միջազգային հանրությունից

-Առաջնությունը պետք է տալ խաղաղությանը, անվտանգությանը և ժողովրդավարությանը: Ժողովուրդները, բոլոր ժողովուրդները, խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության կարիք ունեն: Այս ամենը արժեքավոր է նույնքան Ղարաբաղում և Ադրբեջանում, ինչպես Սիրիայում և Լիբիայում: Չի կարելի մի կողմից դատապարտել Բեն Ալիին և մյուս կողմից աջակցել Բեն Ալիևին (ժպտում է): Ղարաբաղցիները ուզում են խաղաղության մեջ ապրել, անվտանգ մի երկրում, որտեղ վերջիններիս գոյությունը և կատարած ընտրությունը հաշվի կառնվեն: Այս ամենն անհնար է երաշխավորել Ադրբեջանի կազմում. մի երկիր, որ ոչ միայն ժողովրդավար չէ, այլ նաև էթնիկ խտրականության քաղաքականություն է վարում: Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն էլ ավելի վստահելի և լսելի կլիներ, եթե մի կողմից փոխզիջումների չգնար իր արժեքների պահպանման առումով և մյուս կողմից չկիրառեր երկակի մոտեցումներ: Մի օրինակ բերեմ. մենք կառուցել ենք իրավական մի պետություն, ուր կանոնավոր կազմակերպվել են նախագահական, օրենսդրական և ՏԻՄ ընտրություններ: Ընդսմին, միջազգային հանրությունը ոչ միայն չի ճանաչում ընտրությունների արդյունքում գոյացած հաստատությունները, այլ երբեմն նույնիսկ դատապարտում է ընտրությունների կազմակերպումը` նավթով հարուստ մեր հարևան երկրին չհակադրվելու նպատակով: Այս անելով` միջազգային հանրությունը խախտում է և ՄԱԿ-ի կողմից արձանագրված համընդհանուր սկզբունքները և հակամարտության կարգավորման նպատակով իր իսկ կողմից ձևավորած մեխանիզմները: Մինսկի խմբի ստեղծման վերաբերյալ 1992թ. Հելսինկիում ընդունված փաստաթղթում նշվում է, որ խումբը բաղկացած է լինելու 11 պետություններից (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Չեխոսլովակիա, Գերմանիա, Շվեդիա, Բելառուս, Ֆրանսիա, Իրալիա և ԱՄՆ), բայց նաև « Լեռնային Ղարաբաղի ընտրյալ և այլ ներկայացուցիչներից »: Արդյոք միջազգային հանրությունը նախնտրում է չնտրված ներկայացուցիչների կամ, ինչպես Ադրբեջանում, շինծու ընտրությունների ընթացքում նշանակված անձանց հետ աշխատել (ծիծաղում են): Մի վերջին օրիանակ. Եվրոպական հանձնաժողովը գումարներ է հատկացնում Աբխազիայի և Հարավային Օսիայի զարգազման և վերականգման նպատակով, բայց ոչ Լեռնային Ղարաբաղին: Ինչ է, այս պետություններին սատարող Ռուսաստանին հնարավոր է հակադրվել և ոչ Ադրբեջանի՞ն: Իհարկե չեմ կարծում և կիսում եմ Արտաքին Հարաբերությունների Եվրոպական խորհրդի դիրքորոշումն առ այն, որ պետք է վերջ տալ այն անհիմն գաղափարին, թե մենք Ադրբեջանի դեմ լծակներ չունենք:

Իսկ ինչպե՞ս եք տեսնում ապագան
-Չնայած այս ամենին, լավատես եմ, քանի որ մեր երկրում մի ամբողջ սերունդ է աճում, որ մեծացել է մի պետությունում, ուր վերջիններս իրենց զգում են ամբողջական քաղաքացիներ, և որովհետև, չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, քաղաքական շատ անձինք ավելի ու ավելի են հետաքրքրվում Ղարաբաղով` այնտեղ այցեր կատարելով: Համագործակցություններ են հաստատվում, որոնք տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրեր են առաջ բերում: Բացի այդ, հենց Ադրբեջանում բնակչությունը կարծում եմ չի ցանկանա մեկ անգամ ևս զոհաբերվել հեռավոր Ղարաբաղը վերստին ենթարկեցնելու համար: Ալիևի վարչակարգի քարոզարշավը չեզոքացնելուց հետո, և Եվրոտեսիլն այս առումով բավական արդյունավետ էր, վստահ եմ, որ մենք երկխոսության միջոցով խաղաղության կհասնենք ադրբեջանցիների հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}