Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Ռաֆիկ Գրիգորյանը
ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում Ռաֆիկ Գրիգորյանին նշանակելու հարցը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին: «Բոլորդ ճանաչում եք Ռ.Գրիգորյանին նաև պատգամավորական գործունեությունից: Մենք համոզված ենք, որ պարոն Գրիգորյանը կկարողանա ամբողջությամբ մարզպետի աշխատանքները իրականացնել», - ասաց Տ.Սարգսյանը:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիոն կառավարությունից դուրս գալու որոշման արդյունքում: Պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նվեր Պողոսյանը: