Ռոնալդու. «Ում բախտն ավելի շատ բերեց, նա էլ հաղթեց»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում ամփոփել է իր թիմի ելույթները «Եվրո-2012»-ում:
«Հասկանալի է, որ կիսաեզրափակչում պարտվելը, այն էլ` 11 մետրանոցների հարվածաշարում, շատ ցավալի է, բայց 11 մետրանոցները վիճակախաղ են: Ում բախտն ավելի շատ բերեց, նա էլ հաղթեց: Իմ կարծիքով` Եվրոպայի առաջնությունը հաջող էր Պորտուգալիայի ընտրանու համար: Լավ արդյունք արձանագրեցինք, հայտնվեցինք լավագույն քառյակում և չհաղթեցինք միայն այն պատճառով, որ բախտը մեզ չժպտաց: Չնայած պետք է հպարտանանք, իրականում թևաթափ վիճակում ենք, որովհետև վստահ էինք, որ կարող ենք հասնել եզրափակիչ:
Ինչպես միշտ, ես ամեն ինչ արեցի, ուստի գոհ եմ թիմի խաղում իմ ներդրումից: Մենք կարող ենք հպարտանալ, որովհետև արեցինք այն ամենը, ինչ պետք է անեինք: Մենք լավ էինք խաղում և արժանի էինք` մտնելու եզրափակիչ»,- նշել է Ռոնալդուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա