Բեքհեմը չի մասնակցի Օլիմպիադային
«Լոս Անջելես Գելեքսիի» հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը չի մասնակցի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի որոշմամբ ընտրվել են այն 3 ֆուտբոլիստները, ում տարիքը գերազանցում է 23-ը: Հայտացուցակում ընդգրկվել են «Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիքսը, «Լիվերպուլի» հարձակվող Կրեյգ Բելլամին և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Մայք Ռիչարդսը: Օլիմպիական խաղերին մասնակցող ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը պաշտոնապես կհրապարակվի հուլիսի 6-ին:
«Բոլորն էլ գիտեն, թե ինչպես եմ վերաբերվում հավաքականի կազմում մրցելույթներիս: Ինձ համար մեծ պատիվ կլիներ մասնակցել Օլիմպիադային: Բնականաբար, հիասթափված եմ, սակայն օլիմպիական խաղերում չի լինի ավելի նվիրված երկրպագու, քան ես: Ինչպես բոլորը, ես ևս ոսկե մեդալներ կակնկալեմ տղաներից»,- նշել է Բեքհեմը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա