«ԱրմենՏել»-ը կասի` ում մեղքով չի գործում բջջային կապը
«ԱրմենՏել» ընկերության բջջային կապի բաժանորդների մի մասի մոտ արդեն մի քանի ժամ է խնդիրներ են առաջացել:
Ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն ասաց, որ խնդրին տեղյակ են:
«Խնդիրը մեր սարքավորումները սպասարկող ընկերությունների մոտ է եղել: Այս պահին մենք աշխատում ենք խնդիրը լուծել, կապը հիմա գործում է, բաժանորդների մի մասի մոտ է խնդիր առաջացել: Որոշ ժամանակ անց կվերականգնվի»,-ասաց Ա. Բեղլոյանը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով, այս պահին էլ մասնագետները զբաղված են խնդրի լուծմամբ: «Ավելի ուշ, մենք հանդես կգանք հայտարարությամբ, կասենք նաև, թե ով է մեղավոր»,-նշեց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու