Հայ ալպինիստները փորձելու են հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը
Հունիսի 30-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641 մ:
Մեր թիմի կազմում են Գարեգին Ունուսյանը, Լևոն Մովսեսյանը և սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լևոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Նշենք, որ Լևոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ ալպինիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին, որոնց արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել ալպինիզմի հրահանգչի որակավորում:
Նախատեսվում է, որ հայ ալպինիստները կբարձրանան Էլբրուս հուլիսի 3-4-ին և արդեն հուլիսի 7-8-ին կվերադառնան Հայաստան:
Հիշեցնենք, որ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033 մ) և Դեմավենդը (5671 մ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա