Հանրապետության հրապարակում` «Արարատ Հայաթ» հյուրանոց
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկը, որտեղ տեղակայված է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաև երևանցիներին հայտնի «պոչտան», շատ շուտով հյուրանոցի է վերածվելու: «Հյուրանոցի ապագա սեփականատերերն արդեն ՀՀ իշխանության հետ պայմանավորվածության են եկել, և շատ շուտով այստեղ կառուցվելու է «Արարատ Հայաթ» բրենդը կրող հյուրանոցը»,- գրում է թերթը ու նաև նշում, որ այս բրենդը բավականին հեղինակավոր համբավ ունի Մոսկվայում, որտեղ սիրում են միմյանց հետ հանդիպել հայ և ռուս օլիգարխները, պետական պաշտոնյաներն ու ստվերային գորշ կարդինալները: Հյուրանոցը Մոսկվայում, ըստ այդմ` նաև Երևանում պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանին, ով պատգամավոր դառնալուց առաջ եղել է Վայոց Ձորի մարզպետ: Շրջանառվող լուրերի համաձայն` կառուցապատողները պահպանելու են շենքի արտաքին ֆասադը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները