Հարություն Փամբուկյանը ավիաընկերություն կհիմնի
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Հայաստանից հեռացած և ՀՀԿ շարքերում իր անդամությունը սառեցրած նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը Հայաստանում նոր խոշոր բիզնես ոլորտ է ուզում ձեռք բերել: Թերթի տեղեկություններով` ՀՀ իշխանությունները «դաբրո» են տվել Փամբուկյանի` ավիաընկերություն ունենալու և համապատասխան ներդրումներ անելու շատ կոնկրետ ծրագրին: Կարծիք կա, որ նոր ներդրողներ բերելով` իշխանությունը որոշել է վերջնականապես «սկեցնել» Միկա Բադդասարովին և նրան պատկանող «Արմավիա» ընկերությունը, որն, ի դեպ, Բադդասարովը տևական ժամանակ է` փորձում է վաճառել: Ըստ թերթի` Փամբուկյանն այս բիզնես նախագիծը իրականացնելու է Խաչիկ Մանուկյանի` «Մաքսգրուպի» Խաչիկի հետ: Առաջիկայում անգամ որոշված չվերթ կա` Երևան-Բեյրութ: Ինչ վերաբերում է «Արմավիային», ապա նրա համար դրսից առաջարկվել է մոտ 55 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն սեփականատերը հրաժարվել է ընկերությունն այդ գնով վաճառելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները