Գեներալ Ֆադավի. Իրանը հարյուր տոկոսով կարող է նշանակետի տակ պահել Պարսից ծոցի, Հորմոզի նեղուցի և Օմանի ծովի տարածաշրջանը
Իրանի զինված ուժերը հարյուր տոկոսով կարող են նշանակետի տակ պահել Պարսից ծոցի, Հորմոզի նեղուցի և Օմանի ծովի տարածաշրջանը:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական
հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Ֆադավին:
Գեներալ Ֆադավին նշելով, որ ներկայում ԻՀՊԿ ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավերի վրա տեղադրված են 220 կմ հեռահարությամբ հրթիռներով, հույս է հայտնել, որ Հորմոզի նեղուցում տեղակայված ռազմանավերն առաջիկայում կհամալրվեն 300 կմ հեռահարությամբ հակառադարային հրթիռներով:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանի բանակի ռազմածովային ուժերի սուզանավերը կտեղակայվեն Կասպից ծովում