Դադարեցվել է Իրանից Թուրքիա բնական գազի առաքումը. Պատճառը խողովակաշարում տեղի ունեցած պայթյունն է
Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով դադարեցվել է գազի մատակարարումը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի արևելյան հատվածում և մասնագետների կարծիքով, առաջիկա տասն օրվա ընթացքում դժվար թե կարողանան վերանորոգել խողովակաշարը:
Նշենք, որ Իրանի և Թուրքիայի միջև 1996թ. 25 տարով պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի` նախատեսվում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա