ՀԱԿ-ից էլի կուսակցություններ դուրս կգան
«Հրապարակը» գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները, արագացնելու է ՀԱԿ-ից որոշ կուսակցությունների դուրս գալու գործընթացը, որն սպասվում էր աշնանը` կապված մի շարք, այդ թվում և նախագահի թեկնածու առաջադրելու ՀԱԿ որոշման հետ: «Առանց այդ էլ որոշ կուսակցություններ դժգոհ էին ՀԱԿ-ում տիրող իրավիճակից և մթնոլորտից, մանավանդ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի հետ կապված: Հիմա արդեն վերջիններիս ոչինչ չի կապում ՀԱԿ-ի հետ, այնպես որ այնտեղ մնալու պատճառ չկա. այսպես թե այնպես` այդ ուժերը քաղաքական պրոցեսներին, նույնիսկ ՀԱԿ-ի ներսում, մասնակից չեն»,-ասաց ՀԱԿ անդամներից մեկը: Դուրս եկող կուսակցությունների թվում կարող են լինել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը», Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք և պատիվը», Մանուել Գասպարյանի ԺՈւԿ-ը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները